Ռուսական «Կրասնոդարը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի հետ
13 Հունիսի 2023, 19:17
Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Էդուարդ Բագրինցևի հետ:
Բագրինցևը 2022/23 մրցաշրջանը սկսել է ԲԿՄԱ-ում, իսկ սեպտեմբերին տեղափոխվել է Սլովակիայի երկրորդ լիգայի «Դուբնիցա» ակումբ, որի կազմում անցկացրել է 19 հանդիպում, խփել 2 գնդակ և կատարել 2 գոլային փոխանցում:
2023 թվականի ապրիլին ֆուտբոլիստը հայտնել էր, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Հունիսին նա հրավիրվել էր երկրի երիտասարդական հավաքական։