Ռուսական մարդասիրական առաքելությունն Արցախից բռնի տեղահանվածների համար 6 տոննա սնունդ կհասցնի

12 Հոկտեմբերի 2023, 20:00

Քաղաքականություն

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված վեց տոննա սննդամթերքը ուրբաթ Հայաստան կհասցնի ռուսական մարդասիրական առաքելությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

Նրա խոսքով՝ սննդամթերքը բաշխվելու է Սյունիքի, Արարատի մարզում, Արտաշատում, Էջմիածնում հաստատված ընտանիքներին:

Նշվում է, որ հետագայում օգնությունը կընդլայնվի, քանի որ արցախցիներն աջակցության կարիք ունեն, և «Ռոսսոտրուդնիչեստվո»- ն փորձում է լուծել ծագող հարցերը: