Ռուսական «Մելոդիա»-ն կթողարկի վինիլային ձայնապնակներ, այդ թվում՝ հայկական դուդուկի սկավառակ
12 Դեկտեմբերի 2025, 16:30
Ռուսաստանի ամենահին ձայնագրման ընկերությունը՝ «Մելոդիա»-ն, մոտ ապագայում կներկայացնի ավելի քան երկու տասնյակ նոր թողարկում։ Դրանց թվում առանձնահատուկ տեղ կզբաղեցնի հայկական դուդուկի ձայնապնակը։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կարինա Աբրահամյանը։
Բացի այդ, «Մելոդիա»-ն վերականգնել է վինիլային սկավառակների արտադրությունը ՝ խորհրդային գործարաններում արտադրությունը դադարեցնելուց հետո առաջին անգամ։