Ռուսական ներդրումային ընկերությունը հայտարարել է հայկական դրամով գործարքների դադարեցման մասին
04 Օգոստոսի 2024, 12:55
«БКС Мир инвестиций» ներդրումային ընկերությունը օգոստոսի 5-ից կդադարեցնի հայկական դրամով գործարքներ իրականացնել։
«Հայկական դրամով բորսայական առուվաճառքի մասնակիցների միջև հաշվարկների աճող բարդության և արժույթի ներդրման/հանման և գործարքների մարման ժամանակի ավելացման պատճառով БКС-ը ժամանակավորապես կասեցնում է ՀՀ դրամի առքուվաճառքի պատվերների ներկայացումը օգոստոսի 5-ից։ Նախկինում ներկայացված բոլոր ակտիվ պատվերները կչեղարկվեն»,- ասվում է ռուսական ներդրումային ընկերության հաղորդագրության մեջ:
Սահմանափակումներ են մտցվում նաև БКС բրոքերային հաշիվներում հայկական դրամի գնման համար նոր դիրքեր բացելու համար։
Սահմանափակումները չեն տարածվում բանկի հաճախորդների համար ՀՀ դրամով գործառնությունների՝ ավանդի/հանման, փոխանակման և արտաքին փոխանցումների վրա: