Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնն ավարտել է Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» նոր ֆիլմի պրեմիերայի թողարկումը

04 Հուլիսի 2024, 11:28

Մշակույթ

Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնում ավարտվել է պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» նոր ֆիլմի պրեմիերայի թողարկումը: «Արջ» կինոստուդիայի արտադրության տասներկու մասից բաղկացած շարքը, որը նկարահանվել է քաղաքական դետեկտիվի ժանրում, հավաքել է բարձր գնահատականներ և բացառապես դրական արձագանքներ ռուս հեռուստադիտողների կողմից:

Յանդեքսի «ԿինոՊոիսկ»-ը ֆիլմին շնորհել է 7.7/10 վարկանիշ, «Կինո — Թատրոն»-ը՝ 9.3/10, «Filmix»-ը՝ 9/10 վարկանիշ: «Օկկո»-ում ֆիլմը ստացել է 8.1/10 վարկանիշ և զբաղեցնում է առաջին տեղը կինոթատրոնի այլ տիտղոսների շարքում՝ օգտատերերի ներբեռնումների քանակով։

Ֆիլմի հեռուստադիտողները մասնագիտացված ռուսական կայքերում գրում են. «Հրաշալի պատմություն արդիական թեմայով, որը դիտողին ավելի խելացի է դարձնում՝ չմոռանալով զվարճացնել։ Շատ լավ, անկեղծորեն խորհուրդ եմ տալիս դիտել»,

«Յուրաքանչյուր դրվագ անհամբերությամբ եմ սպասում, վաղուց լավ լրտեսական սերիալներ չեմ նայել, սա հենց թոփն է։ Լարվածության մեջ է պահում և ստիպում է ուղեղները շարժել»,

«Շքեղ սերիալ. սցենար, դերասանական խաղ, օպերատորական աշխատանք: Ամեն ինչ բարձրության վրա է»:

Վիկտոր Սողոմոնյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, Հայաստանում քաղաքական պաշտոններ զբաղեցրած ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր, մեդիա-մենեջեր, «Ալֆա մեդիա հաուս»-ի հիմնադիրներից մեկը (Alphanews.am կայքի և «Работает Альфа» տելեգրամյան ալիքի): «Վարշավա 21»-ը Սողոմոնյանի երրորդ բազմասերիանոց ֆիլմն է, որը նկարահանվել է Ռուսաստանում։

Հիմա եթերում