Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը Սոչիից Գյումրի չվերթներ կիրականացնի

04 Հուլիսի 2023, 10:31

Տնտեսություն և Բիզնես

«Աէրոֆլոտ» խմբի անդամ «Պոբեդա» ավիաընկերությունն ընդլայնել է Արտասահման թռիչքների տարածաշրջանային ծրագիրը: Փոխադրողի մամուլի ծառայությունը հայտնել է, որ լոուքոսթերը նոր չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան:

Չվերթները կիրականացվեն հոկտեմբերի 29-ից Սոչիից Գյումրի։

Այս ուղղությամբ ինքնաթիռները թռիչքներ կիրականացնեն շաբաթական չորս անգամ ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։