Ռուսական շոու բիզնեսի հայ ներկայացուցիչները կոչ են արել լրատվամիջոցներին հանրայնացնել Արցախում տեղի ունեցած աղետը

29 Սեպտեմբերի 2023, 17:31

Քաղաքականություն

Ռուսական հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցցանցերի իրենց էջերում ֆլեշմոբ են սկսել:

Հայտնի դեմքերը կոչ են անում շոու բիզնեսի գործիչներին, բլոգերներին, հասարակական խմբերի առաջնորդներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանրայնացնել Արցախում տեղի ունեցած աղետը և աշխարհի ուշադրությունը հրավիրել դրա վրա։

Նրանք նկատում են, որ շատ հայտնի հայեր շարունակում են հրապարակել իրենց սովորական առօրյա կյանքը՝ անտեսելով արցախյան իրադարձությունները։