«Ռուսական տունը» մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն է հասցրել Սյունիք
05 Հոկտեմբերի 2023, 18:15
«Ռուսական տան» անձնակազմը մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն է տեղափոխել Սյունիք։ Օգնության տրամադրմանը մասնակցել է կազմակերպության ղեկավարի տեղակալ Վիկտորիա Դերիպասկոն։
Սահմանամերձ գյուղեր են տարվել շուրջ 1000 կգ բեռ՝ վերմակներ, անկողնային պարագաներ, սնունդ, կենցաղային քիմիական նյութեր, խաղալիքներ և հիգիենայի պարագաներ՝ մեծահասակների և երեխաների համար:
Տեսանյութը ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» տելեգրամյան ալիքից