Ռուսական «TV-3» հեռուստաալիքով կցուցադրեն Կանդելակիի և Խանչալյանի սերիալի նոր դրվագները

05 Մարտի 2025, 13:48

Մշակույթ

Մարտի 10-ին ռուսական «TV-3» հեռուստաալիքով կցուցադրեն «Կորդոն» դետեկտիվ սերիալի նոր դրվագները, որի պրոդյուսերական կազմում ընդգրկվել են Թինա Կանդելակին և Բորիս Խանչալյանը:

Սերիալի ռեժիսորներն են Յուրի Օսիպովը, Եվգենի Սերովը և այլք: Դերերում հանդես են եկել Պյոտր Ռիկովը, Վլադիմիր Կապուստինը, Ալեքսեյ Անիշչենկոն։

Իրադարձությունների կենտրոնում նախկին սահմանապահ Ալեքսանդր Դիմովն է, ով անարդարացիորեն դատապարտվել ։ Նա վերադառնում է հայրենի Կորդոնկա գյուղ՝ կյանքը նորից սկսելու համար: Սակայն ճակատագիրը կրկին մարտահրավեր է նետում նրան. վտանգավոր մաքսանենգները, հանցավոր բախումները և անցյալի գաղտնիքները հանգիստ չեն տալիս նրան։