Ռուսասատանի Դաշնությունը Սյունիքում կբացի հյուպատոսություն

28 Մայիսի 2023, 11:37

Քաղաքականություն

Ռուսասատանի Դաշնությունը Սյունիքում կբացի հյուպատոսություն։ Այս համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան-Պուտին վերջին երկկողմ հանդիպման ժամանակ։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ընթացքում հայկական կողմը հավանություն է տվել ռուսական կողմին Սյունիքում հիմնելու հյուպատոսություն։

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը՝ Մոկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ։

Ռուս դիվանագետից տեղեկանում ենք, որ որոշում է կայացվել հյուպատոսության հիմնման գործընթացին գնալ ոչ թե երկար պետական ընթացակարգերով, որը կպահանջի նվազագույնը մեկ տարի, այլ հեշտացված ճանապարհով․

«Որոշվել է ուղարկել այնտեղ մարդկանց, որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի այդ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի անվտանգության գործում։ Հույս ունեմ, որ հունիսին մեր այցը արդյունքներ կտա»,- նշել է Սերգեյ Պալտովը։