Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Երևանում վարպետության դաս կանցկացնի
05 Սեպտեմբերի 2023, 16:25
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում սառցե շոու կանցկացվի, որի պատվավոր հյուրը կլինի ռուսաստանցի գեղասահորդուհի, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի հաղթող (2023) Ադելյա Պետրոսյանը:
«Հայաստանյան այցի շրջանակում գեղասահորդուհին վարպետության դաս կանցկացնի նաև սկսնակ մարզուհիների համար», — նշված է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործարարական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Սառցե շոուն, որին մասնակցելու են դպրոցի պատանի գեղասահորդուհիները, կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին։ Մուտքն ազատ է։
Նշենք, որ Ադելյա Պետրոսյանը 16 տարեկան է։