Ռուսաստանցի գործարար Անտոն Զինգարևիչը կդառնա Չարենցավանի «Վան» ակումբի նոր սեփականատերը

07 Սեպտեմբերի 2023, 09:25

Սպորտ

Չարենցավանի «Վան» ակումբի նոր սեփականատերը կդառնա ռուս գործարար Անտոն Զինգարևիչը, որը անգլիական «Ռեդինգ» ակումբի սեփականատերն է եղել։ Sportball24.com-ի փոխանցմամբ՝ ակումբի վերահսկիչ փաթեթը կանցնի ռուս գործարարին, երբ տվյալները մուտքագրվեն առևտրային ռեգիստր։ Անտոն Զինգարևիչը անգլիական «Ռեդինգ»-ի նախկին սեփականատերն է։

Ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել 2012 թվականին, բայց երկու տարի անց վաճառել է այն և լքել տնօրենների խորհուրդը: 2021 թվականին գործարարը ձեռք է բերել բուլղարական «Բոտևը»։ Նա առնչություն ունի նաև դանիական «Ֆրեմադ Ամագեր» ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև Գելենջիկի «Վիստա» ֆուտբոլային ակումբի հետ, որի հետ «Վանը» վերջերս՝ սեպտեմբերի 4-ին, ընկերական հանդիպում է անցկացրելց Չարենցավանում (1:1)։