Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է, թե ինչ է լինելու Արցախում ռուս խաղաղապահների հետ
09 Հոկտեմբերի 2023, 11:10
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը պահանջված է, և դա անհրաժեշտ կլինի նաև ապագայում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, որ վերահսկում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները։
«Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների ներկայությունը հանգստության լրացուցիչ գործոն կլինի այս մարդկանց համար»,- ասել է նա՝ նշելով, որ «հարցը, թե ինչպիսին կարող է լինել այս զորախմբի հետագա ներկայության եղանակները, կքննարկվի և կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև՝ սահմանված ուղիներով»:
Երկրորդը, շարունակել է Գալուզինը, Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումներն իրականացվում են խաղաղապահների միջնորդությամբ։
«Իսկ Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք շատ բարդ հարցեր նույնպես լուծվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ», — ասել է ռուս պաշտոնյան։
Խոսելով Հռոմի ստատուտին Երևանի միանալու մասին՝ Գալուզինը նշել է, որ Մոսկվան դա համարում է բացարձակապես ոչ բարեկամական քայլ և այդ հարցում երկխոսության տեղ չի տեսնում։
«Մենք մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Ես այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,- ասել է նա։