Դաշնակահար Լևոն Կարապետյանի փայլուն ելույթը՝ Պրահայի ամրոցում

11 Դեկտեմբերի 2024, 19:00

Հայեր | Մշակույթ

Պրահայի նախագահական ամրոցի Իսպանական շքեղազարդ դահլիճում տոնական համերգով նշվել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը։ 29-րդ տոնական համերգը անցկացվել է Կարլովի Վարիի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Օնդրեյ Վրաբեցի գլխավորությամբ։

Համերգի հյուրը Ստրասբուրգից ժամանած 35-ամյա դաշնակահար Լևոն Կարապետյանն էր։ 6,5 տարեկանում Լևոնը կորցրել է տեսողությունը։ Հայ երաժիշտը ներկաներին հիացրել է Բեթհովենի 4-րդ կոնցերտի ազդեցիկ կատարմամբ։ Դահլիճի բուռն ծափահարությունների ներքո Լևոնը ծրագրից դուրս կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա»-ն։