Ռուսաստանի ամենահաջողակ պրոդյուսերների և պրոդյուսերական թիմերի վարկանշային թոփ 10-ում երկու հայ կա
«Бюллетень Кинопрокатчик»-ը կազմել է վերջին 4 տարվա 35 ամենահաջողակ պրոդյուսերների և պրոդյուսերական թիմերի վարկանիշը: Թոփ 10-ում տեղ են գտել հայազգի հայտնի պրոդյուսերներ։
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Yellow, Black անդ White ընկերության պրոդյուսերական թիմը՝ Էդուարդ Իլոյանի գլխավորությամբ: Այս տարի պրոդյուսերական թիմը թողարկել է ժամանակաշրջանի երկու գլխավոր կինովարձույթի հիթերը՝ «Չեբուրաշկա» սուպերչեմպիոնը և «Մարտահրավեր» տիեզերական դրաման, որի եկամուտը կազմել է ավելի քան 2 միլիարդ ռուբլի։
Չորրորդ տեղում Ռաֆայել Մինասբեկյանն է։ Վերջին մի քանի տարիներին փորձառու պրոդյուսերը աղմկահարույց նախագծեր չի ունեցել, սակայն նրան շարունակում են աջակցել այն ֆիլմերով, որոնք նա թողարկել է նոր տասնամյակի առաջին երկու տարիներին։