Ռուսաստանի դեմ վնասարարությունը չի դադարելու, քանի դեռ իշխանության Փաշինյանն է․ Վիկտոր Բարանեց

04 Դեկտեմբերի 2025, 23:10

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի բանակցություններին, ինչպես նաև նրանց բանակցային ուղու հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

«Շատ հարցեր կլուծվեն, բայց հնարավոր է, որ հարցերի մեկ երրորդը մնա Պուտինի և Թրամփի անձնական հանդիպման համար: 25-30 տոկոսն այն հարցերն են, որոնց դեպքում մենք երբեք չենք զիջի, և որոնք ուկրաինացիները Եվրոպայի հետ միասին ցանկանում են մեզ պարտադրել։ Ես կարծում եմ, որ այդ հարցերում Պուտինը ոչ մի միլիմետր չի նահանջի», — նշել է Բարանեցը։

Փորձագետը Հայաստանի ղեկավարության ընթացիկ կուրսում տեսնում է ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում ընդհանուր մոտեցմանը հավատարմության բացակայություն, սակայն կարծում է, որ պաշտոնական Երևանի ռուսամետ կուրսն, այնուամենայնիվ, կգերիշխի ժամանակի հետ, թեև որոշակի պայմաններում:

«Ես կարծում եմ, որ քանի դեռ իշխանության է Փաշինյանը, Ռուսաստանին վնասելը և Ռուսաստանից հեռանալը շարունակվելու է։ Մեզ, անշուշտ, անընդհատ կծաղրեն ՆԱՏՕ-ին անդամակցելով։ Վաղ թե ուշ Հայաստանը կգա Ռուսաստան, դա անխուսափելի է։ Բայց դրա համար պետք է հայտնվի այլ ղեկավար և հայ հասարակության այն հատվածը, որը ձգտում է և պատմականորեն էլ ձգտել է դեպի Ռուսաստան», — ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։