Ռուսաստանի դուրսմղման նարատիվն առաջնային է Հայաստան-ԱՄՆ շփումներում. Մովսես Ղազարյան
19 Հունվարի 2026, 21:45
Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համատեղ հայտարարությունը՝ «Հանուն միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացման շրջանակների վերաբերյալ:
«ԱՄՆ-ի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունները հստակ վկայում են այն մասին, որ Ռուսաստանի դուրսմղման նարատիվը, ընդհանուր առմամբ, առաջնայիններից մեկն է Հայաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան փոխգործակցության շրջանակներում: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական և ո՛չ էլ ամերիկյան մայրաքաղաքներում որևէ պատրանք չկա, թե իբր Ռուսաստանի որևէ մնացորդային ազդեցություն պետք է պահպանվի Անդրկովկասում», — կարծում է փորձագետը: