«Ռուսաստանի՝ էդ հսկայական պետության հետ, չի կարելի կապերը վատացնել». Alpha News-ի հարցումը
21 Փետրվարի 2024, 20:16
Alpha News-ը հարցում է անցկացրել մայրաքաղաք Երևանում՝ պարզելու, թե արդյոք հայ ժողովրդի շահերից է բխում ՀՀ իշխանությունների կողմից հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման քաղաքականությունը:
Քաղաքացիները տարակարծիք են այդ հարցում.
«Էդ հսկայական պետության հետ ո՞նց կարելի է կապերը վատացնել, չի կարելի»:
«Ռուսաստանի հետ կապերը պետք է խզել, անհապաղ»:
«Ռուսը միշտ մեզ ձեռք է մեկնել»:
«Այո, շահած դուրս կգանք»:
«70 տարի Ռուսաստանի հետ ենք ապրել, վա՞տ ենք ապրել, էս ամեն ինչը ստեղծել է՝ գործարաններ, շենքեր, ճիշտ է մենք աշխատել ենք, բայց Ռուսաստանն է ստեղծել, չպիտի մոռանանք Ռուսաստանին, երբեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: