Ռուսաստանի եռակի չեմպիոն Արթուր Սարգսյանը կմասնակցի Օլիմպիական խաղերին

14 Մայիսի 2024, 16:30

Սպորտ

Ռուսաստանի եռակի չեմպիոն, 26-ամյա Արթուր Սարգսյանը Ստամբուլում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում հանդես գալուց հետո հատուկ արտոնագիր է ստացել՝ մասնակցելու 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Սարգսյանը ապաքինվել է վնասվածքներից և Թուրքիայում հանդես է եկել որպես չեզոք մարզիկ։

Նա հաղթել է Ավստրիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Գերմանիայի մրցակիցներին։

Նշենք, որ օլիմպիական խաղերը կանցկացվեն Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։