Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում պահպանվում է լարվածությունը. Կոնստանտին Տասից

20 Նոյեմբերի 2025, 23:50

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված իրավիճակը:

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դե յուրե մակարդակը չի փոխվել։ Սա ռազմավարական դաշնակցություն է, քանի որ, չնայած առկա հակասություններին, Ադրբեջանը դուրս չի եկել այն պայմանագրերից, որոնք ստորագրվել են մեր երկրների միջև։ Դրանք և՛ ԱՊՀ շրջանակներում բազմակողմ պայմանագրեր են, և՛ երկկողմ, որոնցից վերջինը 2022 թվականի դաշնակցային հռչակագիրն է։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ պահպանվում է որոշակի լարվածություն, պահպանվում է անվստահությունը, որը սկսվել է Ակտաուում ինքնաթիռի կործանումից հետո։ Այնուամենայնիվ Դուշանբեում երկու նախագահների հանդիպումը դրական ազդակ տվեց, քանի որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով պարզաբանումներ ընդունեց ռուսական կողմից», — նշել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ չնայած Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային պայմանավորվածություններին, գործնականում երկրների միջև ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:

«Ակնհայտ է, որ պահպանվում են անվստահության ինչ-որ տարրեր, որոնք արտահայտվում են նրանում, որ կան ինչ-որ առանձին դեպքեր, որոնց ցավագին է արձագանքում ադրբեջանական կողմը: Այսինքն, նախքան Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ տեղի ունեցածը հետաքննելը և հստակ հասկանալը, Բաքուն Ռուսաստանին մեղադրում է ինչ-որ ոչ բարեկամական գործողությունների մեջ։ Ավելի շուտ դա կապված է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հետ, և այն բանի հետ, որ երկիրը կարծում է՝ ունի բավարար տնտեսական, ռազմական և դիվանագիտական ռեսուրսներ նման գիծ վարելու համար», — կարծում է Տասիցը։