Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Պեսկով

19 Փետրվարի 2024, 13:47

Քաղաքականություն

Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ և համառորեն շարունակելու է բացատրել իր իրավացիությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում ։

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ։ Դա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ համաձայն չենք այս հարցում և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիմա եթերում