Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այժմ անցումային փուլում են. Սերգեյ Ստանկևիչ
10 Հոկտեմբերի 2024, 00:20
Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը։
Ըստ փորձագետի՝ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ ունի աշխարհաքաղաքական այլընտրանք:
«Փաշինյանն այժմ միջազգային բեմում հանդես է գալիս Շեքսպիրի Համլետի դասական դերում։ Այսինքն՝ նա կասկածում է ոչ թե «լինել կամ չլինել», այլ՝ որտեղ լինել։ Եվ, ըստ ամենայնի, նա կպահպանի այդ դերը մինչև այն պահը, երբ վերջնականապես կկարգավորվեն հարաբերությունները մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։
Հիմա շատ բարդ ժամանակաշրջան է անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու, դրանք ստորագրելու և վավերացնելու համար։ Եվ, ըստ երևույթին, Փաշինյանն ուզում է պահպանել ինչ-որ ինտրիգ, ինչ-որ ճնշում իր կողմից՝ ցույց տալով, որ ունի աշխարհաքաղաքական այլընտրանք։
Բայց երբ ավարտվի Հայաստանի արտաքին քաղաքական կարգավիճակի կարգավորման գործընթացը, կարծում եմ՝ նա կկատարի իր վերջնական ընտրությունը։ Կամ այդ ընտրությունը կկատարի մեկ ուրիշը։
Մեր հարաբերությունները (Ռուսաստան և Հայաստան) այժմ անցումային փուլում են։ Այս անցումային շրջանը երկար չի տևի, քանի որ վերջնագիծն արդեն մոտ է։ Ընդհանուր միտումը անցում է դեպի լավ բաներ: Թեև Փաշինյանը մանևրում է, որպեսզի ցույց տա, որ ամենևին էլ ստիպված չէ անել այն, ինչ անում է, ցույց տա, որ ընտրության հնարավորություն ունի։ Եվ նա ցանկանում է պահպանել առկա ընտրության այս իրավիճակը մինչև վերջ»,- ասել է Ստանկևիչը։