Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել. Պեսկով
21 Մարտի 2025, 15:23

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել, չեն կարող ընդհատվել։ Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մենք շատ ընդհանրություններ ունենք։ Ե՛վ երկկողմ մակարդակով, և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ այնպիսի կարևոր ինտեգրացիոն ասոցիացիայի համատեղ մասնակցության առումով, ինչպիսին Եվրասիական տնտեսական միությունն է», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններին վերականգնել կապերը Ռուսաստանի գործընկերների հետ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գոհ է Մոսկվայի հետ համագործակցության զարգացման հեռանկարների հարցում Երևանի փոխադարձ վերաբերմունքից։
«Իհարկե, մենք ավելի քան գոհ ենք մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից»,- ասել է Պեսկովը։