Ռուսաստանի հարավում Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր տաճարի կառուցման գործընթացը շարունակվում է
24 Մարտի 2024, 10:56
Կրասնոդարում շարունակվում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսկովկասյան թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարությունը:
Այսօր հարյուր տոկոսանոց պատրաստության փուլում են գտնվում տաճարի հյուսիսային և արևելյան կողմերը, նկուղային տարածքները, մատակարարվել են զանգակատան բաղադրիչները։
Նախատեսված ծավալով և անգամ ժամանակացույցից առաջ շինարարական աշխատանքների իրականացումն ապահովվում է 2021 թվականի հունիսին հիմնադրված Մայր Տաճարի կառուցմանն աջակցող բարեգործական հիմնադրամի միջոցներով։
Կուբանի մայրաքաղաքում կառուցվող տաճարը շատ առումներով եզակի կլինի Ռուսաստանի հարավի համար։ Խաչով Տաճարի բարձրությունը 45 մ է, տարողությունը՝ ավելի քան 300 մարդ, կառուցապատման մակերեսը՝ 808 ք. մ., կանաչապատման մակերեսը՝ 540 ք. մ., շենքի ընդհանուր մակերեսը՝ 1350,8 ք. մ.։