Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները տարբեր քաղաքներում նշել են Խաչվերացը

15 Սեպտեմբերի 2025, 13:05

Մշակույթ

Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայերը նշել են Սուրբ Խաչի (Խաչվերաց) տոնը։ Մասնավորապես, տոնը նշել են Տյումեն քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Պատարագը մատուցել է հոգևոր հովիվ տեր Սիոն քահանա Հայրապետյանը։

Տոնը նշել են նաև Կրասնոյարսկի, Դոնի Ռոստովի, Վլադիվոստոկի, Տոլյատիի ՀԱԵ թեմերը:

Ղրիմի հայերը Խաչվերացը նշել են հայկական ժողովրդական պարերի վարպետության դասերով, դեպի միջնադարյան Սուրբ Ստեփանոս հայկական վանքի ավերակներ ուխտագնացությամբ:

Իսկ Ղրիմի Սուրբ Խաչ վանքում արքեպիսկոպոս Տարոն Գուլիկյանը պատարագ է մատուցել Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու հովիվ տեր Ներսես քահանա Խանանյանի և Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովիվ տեր Մանասե քահանա Նադանյանի հետ։