«Ռուսաստանի հայերի միության» Կրասնոդարի մասնաճյուղում Մինասին նվիրված դասախոսություն են կարդացել

21 Հուլիսի 2023, 21:47

Մշակույթ

«Ռուսաստանի հայերի միություն» երկրամասի համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կրասնոդարի տարածաշրջանային մասնաճյուղի նիստերի դահլիճում արվեստաբան Ալվինա Սարկիսովան դասախոսություն է կարդացել՝ նվիրված հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործությանը։

Դասախոսը կարողացել է ամբողջությամբ բացահայտել «ֆովիզմի» ուղղության ոճական առանձնահատկությունները, որում աշխատել է Մինաս Ավետիսյանը, բացահայտել նրա ստեղծագործական զարգացման առանցքային փուլերը՝ որպես արվեստագետ, բեմանկարի հեղինակ և մոնումենտալ արվեստի ականավոր գործիչ: Դասախոսությանը ներկա են եղել Կրասնոդար քաղաքի արվեստի դպրոցների ուսանողներ, Կրասնոդարի արվեստի քոլեջի ուսուցիչներ և ուսանողներ, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներ և այլք։ Մինաս Ավետիսյանն ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։

Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։

Ավետիսյանի հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ. հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թվականներին ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։

Հիմա եթերում