Ռուսաստանի հայերի միության նախագահի նախաձեռնությամբ նկարահանվել է «Փրկել Արցախի եկեղեցիները» ֆիլմը

16 Հունիսի 2024, 17:40

Մշակույթ

Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Փրկել Արցախի եկեղեցիները» ֆիլմը։ Այս ֆիլմը դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Արդարադատության միջազգային դատարանին՝ կոչ անելով փրկել Լեռնային Ղարաբաղի հնագույն հայկական եկեղեցիները։

Ֆիլմը պատմում է հայկական հուշարձանների վրա կախված սպառնալիքների, Բաքվի վերահսկողության տակ հայտնված դարավոր ժառանգության մասին:

«Փրկել Արցախի եկեղեցիները» ֆիլմն ուղարկվել է միջազգային կազմակերպություններ և հրապարակվել համաշխարհային ԶԼՄ-ներում՝ նպատակ ունենալով քաղաքակիրթ մարդկության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա: