Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները շուրջպար են բռնել

17 Հունիսի 2024, 18:26

Մշակույթ

Հունիսի 12-ին Մոսկվայի Ազգային տնտեսական նվաճումների «Ռուսաստան» ցուցահանդեսում տեղի է ունեցել «Գիտելիք» ընկերության կողմից կազմակերպված ամենազանգվածային և բազմազգ շուրջպարը: Ռուսաստանի հայերի միությունից մասնակցել է «Հայսթար» շոու պարային ստուդիան (գեղարվեստական ղեկավար՝ Հայկ Մանուկյան):

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի հետ համատեղ։

Շուրջպարը համախմբել է 1000 մարդու, որոնց թվում եղել են Ռուսաստանի Դաշնության տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Այս միջոցառումը նվիրված էր Ռուսաստանի օրվան: