Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը մասնակցել է «Մենք ուժեղ ենք միասնությամբ» փառատոնին
Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) պատվիրակությունը մասնակցել է «Մենք ուժեղ ենք միասնությամբ» փառատոնին՝ նվիրված ռուս ժողովուրդների պատմական մտածողներին և Ալիշեր Նավոյի ծննդյան օրվան:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են հայկական ազգային ավանդույթներն ու տարազները:
Միջոցառմանը մասնակցում էին ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը, վարչության անդամ Արամ Աբրահամյանը, հանրային կապերի և թվային հաղորդակցության ստորաբաժանման ղեկավար Ստեֆանիա Հարությունյանը: