ՌՀՄ Տոմսկի մասնաճյուղը մասնակցել է «Կացին»փառատոնին

23 Օգոստոսի 2024, 20:00

Մշակույթ

Տոմսկի մարզի «Օկոլիցա» գյուղական զբոսայգում մեկնարկել է 15-րդ «Կացին» փառատոնը, որը կտևի մինչև օգոստոսի 24-ը։

Կազմակերպիչները պատրաստել են ծավալուն ծրագիր, որը ներառում է տարբեր միջոցառումներ բոլոր տարիքի մասնակիցների համար: Մասնավորապես, երեխաների և դեռահասների համար անցկացվում են վիկտորինաներ տարբեր հարթակներում:

Նշվում է նաև, որ «Ժողովուրդների բարեկամություն» համերգային ծրագրում Տոմսկի մարզի Ռուսաստանի հայերի միության մարզային մասնաճյուղից երկու երգ է կատարել Վերա Չոլոխյանը, իսկ Մարիաննա Մանուկյանը ներկայացրել է «Վերածնունդ» պարը։