Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում միաձայն ընդունվել է բանաձև, որը սատարում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
15 Մայիսի 2024, 09:54
Ռուսաստանի հայերի միության խորհրդի ընդլայնված կազմով նիստում միաձայն ընդունվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցող բանաձև:
«Ռուսաստանի հայերը աջակցություն են հայտնում Հայաստանում սկսված գործընթացին՝ երկիրը մաքրելու նվաստացուցիչ քաղաքականությունից և կոչ է անում բոլոր հայկական հասարակական-քաղաքական կառույցներին, բոլոր հայրենակիցներին Հայաստանում և աշխարհի այլ երկրներում համախմբել մեր երկիրը սիրող ուժերի ներուժն ու ջանքերը և աջակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ որպես առաջնորդ, որ ստանձնել է «Տավուշը հանուն հայրենիքի» ազգային շարժումը ղեկավարելու դժվարին և պատասխանատու առաքելությունը»,- նշված է հայտարարության մեջ: