Ռուսաստանի հայերի միությունը դիմել է Պուտինին՝ խնդրելով բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի հարցը

18 Օգոստոսի 2024, 22:47

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂՀ նախկին ղեկավարների հարցը։

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ազգությամբ հայ միլիոնավոր ռուսաստանցիների անունից խնդրել է ՌԴ նախագահին Ալիևի հետ քննարկել հարյուր հազար բռնի տեղահանված հայերի ճակատագիրը, Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգության պահպանման, ինչպես նաև ապօրինի պահվող մի քանի տասնյակ գերեվարված հայերի ճակատագրի հարցը։

Հիմա եթերում