Ռուսաստանի հայկական եկեղեցիներում կկատարվի խաղողօրհնեքի արարողություն
17 Օգոստոսի 2024, 15:14
Օգոստոսի 18-ին նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Հայ Եկեղեցու հինգ Մեծ տաղավար տոներից չորրորդը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն։
Այն կնշվի նաև Ռուսաստանի հայկական եկեղեցիներում։
Ըստ հայկական ավանդույթի՝ տոնից առաջ արգելված է խաղող ուտել։