«Ռուսաստանի հայկական եկեղեցիները»․ ներկայացվել է ռեպորտաժ Ղրիմի հայկական Սուրբ Խաչ վանքի մասին

12 Հուլիսի 2025, 16:20

Մշակույթ

«Ռուսաստանի հայկական եկեղեցիները» շարքի շրջանակներում հրապարակվել է «Hayk Media»-ի ռեպորտաժը Ղրիմի հայկական Սուրբ Խաչ վանքի մասին:

Այն Ռուսաստանի տարածքում պահպանված ամենահին հայկական վանքերից մեկն է։

Հովհաննես Այվազովսկու ծննդավայր Թեոդոսիայից 30 կմ հեռավորության վրա՝ Հին Ղրիմ քաղաքի մոտակայքում, անտառապատ հովտում է գտնվում թերակղզու հայկական հոգևոր գոհարը՝ Սուրբ Խաչի վանքը, որը կառուցվել է 1358 թվականին: Այսօր այն Ղրիմի ուխտագնացության կենտրոններից մեկն է», — ասվում է ռեպորտաժում։

Այս տարի վանքը դառնում է 667 տարեկան։