ՌԴ-Վրաստան ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
18 Մարտի 2024, 14:16
Վրաստանի ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Հաղորդվում է, որ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում երկու ուղղություններով թույլատրվում է Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ից սկսած:
Այս պահին երթևեկությանը սպասում է ավելի քան 1400 բեռնատար։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Վրաստանում վատ եղանակի պատճառով Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դա Ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ։