Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը Persona Grata-ին տված հարցազրույցում պատմել է իր հայկական արմատների մասին

03 Հունիսի 2023, 17:20

Հայեր

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը Persona Grata-ին տված հարցազրույցում պատմել է իր հայկական արմատների մասին:

«Հայրս Վանից է, որտեղից թուրքական լծից փախել է Վրաստան։ Այնտեղ հիմա իմ համանունների մի ամբողջ փողոց կա։ Ես հայերեն հասկանում եմ, բայց վատ եմ խոսում։ Իմ ընտանիքի բոլոր անդամները թաղված են հայկական գերեզմանատանը»։

Հիշելով դպրոցական ընկերներին՝ Լևոն Օգանեզովը պատմել է, որ Ռոժդեստվենսկու, Պախմուտովայի և Սվետլանովի հետ նույն դպրոցում է սովորել: Նրա համադասարանցին Խաչատրյանի որդին էր։