Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Ստեփանակերտում է
12 Սեպտեմբերի 2023, 10:20
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ, մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»: