Ռուսաստանի մի շարք քաղաքներում տեղի է ունեցել «Գրիր հայերեն» վերնագրով տոտալ թելադրություն

30 Մայիսի 2024, 18:50

Կրթություն

Ռուսաստանի քաղաքներում տեղի է ունեցել հայոց լեզվի «Գրիր հայերեն» վերնագրով տոտալ թելադրություն:

Սա հնարավորություն էր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին ստուգել և գնահատել իրենց գիտելիքների մակարդակը: Թելադրության մասնակիցները խորասուզվեցին հայ լեզվաբանական միջավայրում և փորձեցին իրենց ուժերը:

Բացի բոլոր ցանկացողներից թելադրությանը մասնակցում էին 3 կիրակնօրյա դպրոցների ներկայացուցիչներ: Հայոց լեզվի տոտալ թելադրանքն ընդգրկել է մի քանի քաղաքներ՝ Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Կրասնոյարսկ, Մինսկ, Սամարա և Նովոռոսիյսկ: