Ռուսաստանի նախագահը բարձր կոչում է շնորհել ստավրոպոլցի գիտնական Պետրոս Առաքելյանին
13 Սեպտեմբերի 2025, 22:53
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստավրոպոլցի գիտնական Պետրոս Առաքելյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր անասնաբույժի կոչում։
Գիտնականը պարգևատրվել է անասնաբուժության ոլորտում ունեցած վաստակի և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար։
Նրա ղեկավարությամբ կազմակերպվել է կենդանիների բրուցելոզի ախտորոշման և կանխարգելման գիտաարտադրական լաբորատորիայի աշխատանքը, որը միակն է Հյուսիսային Կովկասի և Հարավային դաշնային շրջաններում։
Լաբորատորիայում աշխատելու ընթացքում Առաքելյանը պատրաստել և հրատարակել է ավելի քան 40 գիտական աշխատություն։ Հետազոտությունների արդյունքների հիման վրա, այդ թվում՝ այլ ազգային հետազոտական համալսարանների հետ համատեղ, անասնաբուժական պրակտիկայում լայնորեն ներդրվել է ավելի քան 40 գիտական մշակում։ Ընդհանուր առմամբ, իր գիտական և արտադրական գործունեության ընթացքում նա ինքնուրույն և համահեղինակությամբ հրատարակել է ավելի քան 200 գիտական աշխատություն, այդ թվում՝ երկու մենագրություն։ Գիտնականի ղեկավարությամբ պատրաստվել է ութ գիտությունների թեկնածու և մեկ գիտությունների դոկտոր։