ՌԴ նախագահը Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

26 Մարտի 2025, 13:48

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Ինչպես նշված է փաստաթղթում, շքանշանը շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար»: