Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերափոխվել է լայնածավալ վերանորոգումից հետո
05 Հուլիսի 2024, 17:00
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցու դռները բացվել են երկարատև դադարից հետո, հաղորդում է «Գեղարդ»հայկական ասոցիացիան:
Եկեղեցում ընթացել են լայնածավալ վերանորոգման աշխատանքներ։
Հունիսի 30-ին եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ։
Հայկական եկեղեցին ներառվել է Նիժնի Նովգորոդի ճարտարապետական հատակագծում։ Նիկոլայ I-ի հրամանով այն կառուցվել է կայսերական գանձարանի միջոցներով, իսկ 1828 թվականին տաճարն օծվել է։ Սակայն 1925 թվականին եկեղեցին ավերվել է։
Ներկայիս եկեղեցու շինարարությունն ավարտվել է 2011 թվականին։ Այն կառուցված է հայկական քարից ՝ դրսից ՝ տուֆից, իսկ ներսից ՝ ֆելզիտից։