Ռուսաստանի ողջ տարածքում՝ Սախալինից մինչև Կալինինգրադ, վառվել են հիշատակի մոմեր

22 Հունիսի 2023, 16:50

Հայեր

Մոսկվայում հիշատակի և սգո օրվա կապակցությամբ 1418 մոմ է վառվել. այսքան օր շարունակվել է Հայրենական մեծ պատերազմը, հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը:

«Այս օրը յուրահատուկ է հայերի համար։ Չկա այնպիսի հայկական ընտանիք, որին չդիպչի պատերազմը։ Պատերազմի առաջին իսկ օրերից հայերը ոտքի են կանգնել հայրենիքի պաշտպանության համար։ Խորհրդային Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը և Ղարաբաղից յուրաքանչյուր երրորդը (իսկ դա գրեթե ողջ գործունակ արական բնակչությունն է) մեկնել են ռազմաճակատ», — նշել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 1941 թվականի հունիսի 22-ին սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Այս օրը Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում նշվում է որպես հիշատակի և սգո օր: