Ռուսաստանի Պրեմիեր լիգա․ Տիկնիզյանն ու Սպերցյանը՝ լավագույնի կոչման հավակնորդների թվում

20 Մայիսի 2023, 15:50

Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում ներկայացվել են մրցաշրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի եւ հարձակվողի մրցանակների հավակնորդներին։

Լավագույն պաշտպանի կոչմանը հավակնում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանը։ Լավագույն կիսապաշտպանի մրցանակին հավակնում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» խաղացող Էդուարդ Սպերցյանը։