Ռուսաստանի քաղաքներում ընթանում են «Շունչ» թատրոնի հյուրախաղերը՝ «Պատերազմի ցեցը» ներկայացմամբ
22 Մայիսի 2025, 14:45
Մայիսի 15-28-ը Նովոսիբիրսկում, Բառնաուլում, Կեմերովոյում, Կրասնոյարսկում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում տեղի կունենա հայկական «Շունչ» թատրոնի «Պատերազմի ցեցը» ներկայացումը: Սա դրամատիկ ստեղծագործություն է, որը մի ընտանիքի պատմության միջոցով բացահայտում է ազգի ճակատագրերը։
Պիեսի հեղինակներն են Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը, որոնց հաջողվել է փոխանցել մի ամբողջ ժողովրդի բնորոշ ներքին բարդ ապրումները։ Պիեսի հիմքում ընկած են բարդ հարցեր այն մասին, թե ինչու պետք է պաշտպանել սեփական հողը և ինչպես վերապրել կորուստը: Դերերում հանդես են գալիս Սամվել Դանիելյանը, Սիրանուշ Լազարյանը, Սաշա Սուքիասյանն ու Սեյրան Մովսիսյանը:
