ՌԴ ՔԿ-ն Աբխազիայում ընտրությունների ժամանակ հայերի իրավունքների ոտնահարման նոր փաստեր է ներկայացրել
20 Փետրվարի 2025, 14:25
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել Աբխազիայի նախագահի ընտրություններում քաղաքացիների իրավունքների խախտումների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններից հետո։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«Ռուսաստանի Քննչական կոմիտեն ընթացակարգային ստուգման շրջանակներում սահմանում է Աբխազիայի նախագահի ընտրությունների ընթացքում քաղաքացիների իրավունքների խախտման նոր փաստեր։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի դրույթների համաձայն՝ Ռուսաստանի սահմաններից դուրս հանցագործություն կատարած օտարերկրյա քաղաքացիները ենթակա են քրեական պատասխանատվության՝ Ռուսաստանի օրենսդրության նորմերով, եթե հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի քաղաքացու դեմ», — ասել Է գործակալության զրուցակիցը։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին Գագրայի շրջանի Ցանդրիպշ ավանի բնակավայրերում մի քանի տասնյակ մարդիկ, որոնք ժամանել էին մոտավորապես քսան մեքենաներով, ճնշում էին գործադրել գյուղական բնակավայրերի ղեկավարների վրա, որպեսզի տեղի հայ բնակչությանը դրդեն հրաժարվել ընտրություններին մասնակցելուց:
«Ստուգման շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ լեզվաբանական։ Հետաքննությունը իրավական օգնության հարցում է նախապատրաստել։ Ստուգողական միջոցառումների արդյունքներով կընդունվի ընթացակարգային որոշում», — հավելել է Պետրենկոն։
Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին: Հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջադրվել են Բադրա Գունբան և ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբան: