Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Բաբոյանը պարգևատրվել է «Կուբանի հերոս» մեդալով

14 Հունիսի 2024, 19:24

Հայեր

Ռուսաստանի օրը՝ հունիսի 12-ին, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը «Կուբանի հերոս» մեդալ է հանձնել երկրամասի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, սամբոյի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի անդամ Ռուդոլֆ Բաբոյանին:

«Կուբանի հերոս» մեդալը Կրասնոդարի երկրամասի վարչակազմի ղեկավարի կողմից տարածաշրջանի բնակիչներին պարգևատրելու բարձրագույն ձևն է՝ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար: