Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում հայկական եկեղեցի է կառուցվում

27 Մայիսի 2023, 15:27

Հայեր

Խաբարովսկում հայկական եկեղեցի են կառուցում, որը նախագծվել է ավանդական ազգային ճարտարապետական ոճով:

Դրա կառուցման համար օգտագործվում է Հայաստանից բերված վարդագույն տուֆ։
Եկեղեցին կառուցվում է համայնքի հավատացյալ հայերի ջանքերով ։ Շինության բարձրությունը 36 մետր է։
Մոտակայքում նախատեսվում է կառուցել նաև մշակութային կենտրոն։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2025 թվականին։

Հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը: