Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորել է Սուրեն Նալբանդյանին ծննդյան օրվա առթիվ
Այսօր իր ծննդյան օրն է նշում ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, 21-րդ ամառային Օլիմպիական խաղերի հաղթող Սուրեն Ռուբենի Նալբանդյանը:
Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորել է վաստակավոր մարզիկին ծննդյան օրվա առթիվ։
2021 թվականին թողարկվել է «Ինքնահաստատում» վերնագրով հարցազրույց-ֆիլմն անվանի մարզիկի մասին։