Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են՝ հասնելով 2021թ-ի մակարդակին
05 Փետրվարի 2026, 22:40
Ռուսաստանի Դաշնությունից հարևան երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Վրաստան և Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումները 2025 թվականին նվազել են՝ հասնելով 2021 թվականի մակարդակին՝ գրեթե զրոյացնելով 2022 թվականից սկսված աճը։ Այս մասին գրել է РБК-ն։
Փորձագետները դա կապում են այն հանգամանքի հետ, որ տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանից մեկնած քաղաքացիների հեռանալու ազդեցությունը գրեթե վերացել է։
Բացառություն է Ղրղզստանը, որտեղ փոխանցումները շարունակում են աճել։ Պատճառը Ռուսաստանում աշխատող այդ երկրի մեծաթիվ աշխատանքային միգրանտներն են։ Միգրանտների փոխանցումները կազմում են երկիր ֆիզիկական անձանցից ստացվող մուտքերի գրեթե ամբողջ ծավալը։