Ռուսաստանից կարտաքսեն ավելի քան 4,3 հազար միգրանտի

01 Նոյեմբերի 2025, 23:08

Քաղաքականություն

Մոսկվայի մարզում հոկտեմբերի 13-22-ը տեղի է ունեցել անօրինական միգրացիային հակազդելու, վարչական իրավախախտումների և միգրացիայի ոլորտում հանցագործությունների բացահայտման ««Անօրինական-2025» օպերացիայի երկրորդ փուլը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դատական մարմինները ավելի քան 4,3 հազար որոշում են ստորագրել Ռուսաստանի Դաշնության սահմաններից օտարերկրյա քաղաքացիների վարչական արտաքսման վերաբերյալ», -հայտնել է ՆԳՆ գլխավոր վարչության տեղեկատվության և հանրային կապերի մերձմոսկովյան վարչության պետ Տատյանա Պետրովան:

Ընդհանուր առմամբ, կասեցվել է ավելի քան 15,7 հազար վարչական իրավախախտում, կազմվել է ավելի քան տասը հազար արձանագրություն՝ Ռուսաստանում գտնվելու ռեժիմի խախտման վերաբերյալ հոդվածով, և ավելի քան 2,1 հազար՝ ապօրինի աշխատանքային գործունեության համար:

Հիմա եթերում